Ողորմի՛ր ինձ` լքվածիս,
օգնի՛ր եղկելիիս,
ճառագայթի՛ր խավարյալիս,
առաջնորդի՛ր մոլորյալիս, որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և տարուբերվելով ծփում եմ անօրենության հորձանուտում: