ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.11.2023 | 00:01

Դու աշխարհ եկար մաքրությամբ վերին,

Որպեսզի լույսը խավարից զատես.

Քո գիրկը կանչես հուսահատներին,

Հուսալքումից նրանց ազատես:

Որ բալասանես կաղին ու կույրին,

Անդամալույծին վեր հանես մահճից

Երանի՜ ասես սրտով մաքուրին

Եվ փրկես հոգին մեղքերի ճահճից:

Եվ բաշխես լույսդ հյուլե առ հյուլե,

Հավասարապես և ամենեցուն,

Եվ դարձյալ մնաս անսպառ ու վեհ

Ողորմությամբդ հավետ առլեցուն:

Եվ թողած ընդմիշտ սահմանը մթան,

Զգեցած Սիրո զրահները լույս,

Մեր խաչը առած որպես պատվիրան`

Գանք Քո հետևից մեր Փրկիչ Հիսուս…

Դու` տիեզերաց Սկիզբ ու Վախճան,

Դու` մեր փրկության միակ ապավեն,

Մեր առավոտի Աստղ անվախճան,

Փա՜ռք ու պատիվ Քեզ հավիտյանս,

Ամե՜ն:

Հովիկ Սարկավագ ԽԱՐԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3622

Մեկնաբանություններ

ված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am