«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Բալլադ. Իմ սիրտն ու հոգին Արցախում փնտրեք... (մորս հիշատակին, նրա երկնային ծնունդի առթիվ)

Բալլադ. Իմ սիրտն ու հոգին Արցախում փնտրեք... (մորս հիշատակին, նրա երկնային ծնունդի առթիվ)
22.11.2023 | 20:40

Հրե ձիուկի վզին փաթաթված,

Սլանում էր նա երկնքով լազուր։

Փոքրիկ աղջիկ էր, ոսկե ծամերով,

Մի բուռ սրտիկ… ու ինքն էլ չգիտեր

Թե ուսկից եկել և ու՞ր է գնում։



Սլանում էին ձիուկն ու աղջիկը,

Կանաչ դաշտերով, լեռներով վայրի,

Ծեր կածանների երազի միջով

ՈՒր վաղնջական գյուղն էր ծվարած

Զույգ բաբոների լքված անուրջով:



Երբ նա ժպտում էր, (Նա`այդ աղջիկը)

Գարնան խնդությամբ հողը ծաղկում էր,

ՈՒ Սերն էր կաթում անձրևից, ծառից

ՈՒ երգ էր դառնում,

ՈՒ օր էր դառնում

Ծեր բաբոնների հացաբույր գրկում:



Հետո կայծակը խփեց մեծ կաղնուն։

Անդեմ մարդիկ են, որոնք մեջքներին

Սապատի պես են դիերը բուսնել

Երկմարմին հրեշ աքլորի պոչով,

ՈՒ պոչի մասում գորշ գայլն է հսկում,

Որ մագլցում էր տասն հազարամյա

Գյուղը պաշտպանող լեռները ի վեր:



Մշակ ու մաճկալ տեսիլներ դարձան,

Սերմը անեծք է հրաժեշտի հետ` էլ ծիլ չի բուսնում:

Գաղթեցին նրանք,

Հալվեցին օտար երկնաքերների, ստվերներում գորշ

ՈՒ գյուղը դարձավ շրջված մի աշխարհ

Մանրագիր մի հուշ, կորուսյալ մի կյանք….



ՈՒ նորից ֆիլմի կադրերը փոխվեց

Քաղաքը մութ էր ու զգուշավոր,

Մայթերը անշունչ, տները անհույս,

ՈՒ սարսափած էր, աղջիկը փոքրիկ

ՈՒ չկար մայրը, դարպասը կանաչ, բաբոնները զույգ:



ՈՒ… կինը զարթնեց, երազը չար էր,

ՈՒ անիմաստ էր դարձել ամեն-ինչ։

Վաղուց կորել է փոքրիկ աղջիկը

Անվերջանալի զմրուխտ լեռների գյուղանկարում,

Որի ստվերում զույգ բաբոնները աղոթում են դեռ…



-Իմ սիրտն ու հոգին Արցախում փնտրեք:

Մարգարիտ ԴԵՐԱՆՑ

Դիտվել է՝ 5624

Մեկնաբանություններ