«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Իշխանական կեղծ և վտանգավոր թեզեր

Իշխանական կեղծ և վտանգավոր թեզեր
08.12.2023 | 09:15

Վերջերս թրքական շահեր սպասարկողները Գյումրիում հերթական կեղծ թեզն են շրջանառության մեջ դրել:

Հաճախ սկսել եմ լսել, ինչպես են արցախցիների վիճակը համեմատում երկրաշարժի հետևանքների հետ.

«Հա՛, ի՞նչ անենք, ստեղ էլ ժաժք եղավ, թափառական ու անտուն դարձանք»...

Որոշեցի այս կեղծ թեզին անդրադառնալ. այո՛, երկրաշարժը շատ ծանր էր, այն կուլ տվեց նաև իմ մանկությունը, բայց երկրաշարժը աղետ էր, բնական աղետ, այն չէինք կարող կանխել։

Նիկոլն էլ էր աղետ, բայց այն հնարավոր էր կանխել, հետևաբար արցախցիների առջև բոլորն են մեղավոր: Նրանք, ովքեր բերեցին այդ աղետը, ճանապարհ փակողները, երկու անգամ ընտրողները, վերակենդանացնողները և լեգետիմացնողները:

Հետևաբար, արցախցիների առաջ բոլորը պատասխանատու են և պարտավոր:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4489

Մեկնաբանություններ