Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Արցախի հարցը

Արցախի հարցը
24.12.2023 | 22:01

1988-1998 թթ.` ինքնորոշման հարց էր:

Կողմերը՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ:

1998-2020 թթ.` մեր ջանքերով դարձավ տարածքային վեճի

առարկա:

Կողմերը՝ Ադրբեջան-Հայաստան:

2023թ.` Արցախի հայաթափումից սկսած, ձեռք բերեց բոլորովին նոր որակ:

Դարձավ, Անգլիայի գլխավորությամբ, հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի հարց:

Ներկա իրավիճակում ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ

Արցախը, այլևս ոչ մի կապ չունեն Արցախի հարցի հետ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5541

Մեկնաբանություններ