«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Անհնար է խաղալ սևերով ու, կրկնելով սպիտակների քայլերը, հասնել հաջողության

Անհնար է խաղալ սևերով ու, կրկնելով սպիտակների քայլերը, հասնել հաջողության
27.12.2023 | 08:06

Հերթական տարին փակում ենք հայրենիքի մի հատվածի կորստով, բայց իշխանության դիրքերի ամրապնդմամբ։ Սա նվազագույնը տարօրինակ է։ Բայց այս տարօրինակությունը բացառապես հասարակական անտարբերությամբ պայմանավորելը ավելի տարօրինակ է։ Ասել թե մարդիկ մի տեսակ անտարբեր են դարձել սեփական հայրենիքի, սեփական երկրի ապագայի նկատմամբ, գուցե ճշմարտության բաղադրիչ ունի, ի վերջո վայրի անհատապաշտությունը մեզ էլ չի շրջանցել, բայց և այնպես դա չէ հիմնական պատճառը տարօրինակությունը հիմնավորելու հարցում։

Շատ կարճ ժամանակում` 2018 թ մայիսից մինչև 2020 թ. նոյեմբեր, հասարակության մեծամասնությունն ապրել է հոգեբանական հակադիր զգացողություններ` ռոմանտիստական լավատեսությունից մինչև ծայրահեղ դեկադենտություն։ Ու եթե հնարավոր լիներ այս ռեսուրսը քաղաքականապես կապիտալիզացնել, գուցե հնարավոր լիներ գոնե հերթական կորստի հետ չառերեսվել։ Ու հենց այստեղ է, որ ընդդիմությունը ձախողվեց։ Ի դեպ, ոմանք կարծում են, որ խոսել ընդդիմության ձախողման մասին, նշանակում է ջուր ավելացնել իշխանության ջրաղացին։ Ինքս բացարձակ հակառակ կարծիքն ունեմ այս հարցում. չխոսել, նշանակում է չտեսնել, որ կա ձախողում, չտեսնել, որ կա ձախողում, նշանակում է շարունակել սպառել պատերազմում պարտվելուց հետո առաջացած ու չավարտվող տարօրինակ այս վիճակը ինչ-որ կերպ հաղթահարելու ռեսուրսը։

Հակառակը, արձանագրել ձախողումը, նշանակում է համարձակություն ունենալ քննական վերլուծության ենթարկելու պատճառները։ Իսկ պատճառները գլոբալ առում երկուսն են.

1. Այլընտրանքային հայեցակարգային առաջարկի բացակայությունը, քաղաքական առաջարկ, որը կլինի ոչ միայն նոր ու տարբերվող, այլև համոզիչ ու իրագործելի։ <<Պոպուլիզմն ընդդեմ պոպուլիզմի>> մարտավարությունը մեր պարագայում բացարձակ անպտուղ է։ Պոպուլիզմի մրցավազքում գործող իշխանության ղեկավարը Հուսեին Բոլտն է։ Պոպուլիզմին հարկավոր է հակադրել պրագմատիզմը։ Այլընտրանքային առաջարկը պետք է լինի առավելագույնս պրագմատիկ։

2. Պայքարի պատճենված մեթոդաբանությունը։ Խոսքը վերաբերում է հատկապես քաղտեխնոլոգիայի խնդրին։ Շախմատային լեզվով ասած ` անհնար է խաղալ սևերով ու, կրկնելով իշխանությունների (սպիտակների) քայլերը, հասնել հաջողության։ Քայլի առավելությունը սպիտակներին ապահովում է շարունակական առավելություն, իսկ սևերին մղում փակուղի։ Սրան եթե գումարենք փաստը, որ սպիտակներով խաղացող իշխանությունը միատարր է, իսկ սևերով խաղացող ընդդիմությունը ոչ միատարր, նշանակում է, որ հաջողության համար շատ ավելին է անհրաժեշտ, քան իշխանությունների ժամանակին կիրառած տեխնոլոգիական հնարքները։ Հարկավոր է այնպիսի հնարք, ինչը քայլի առավելությունից կզրկի իշխանությանը և արդեն նրան կհարկադրի արձագանքելու իրավիճակին։ Հակառակը փակուղին է, որն ունենք այսօր։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4498

Մեկնաբանություններ