ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Էդ քարտեզով ուրիշներից պահանջելն անիմաստ է, մանավանդ՝ թուրքից

Էդ քարտեզով ուրիշներից պահանջելն անիմաստ է, մանավանդ՝ թուրքից
28.02.2024 | 06:53

Ասենք, մի շատ հարուստ և ուժեղ մարդ կանչում է ինձ ու ասում` արի քեզ օգնեմ, ու վերցնում է չեկային գրքույկը, չեկի վրա գրում իմ անունը, գրում թիվը՝ 1 միլիոն դոլար (թիվը կարևոր չի), ստորագրում, կնիքը դնում ու ասում` գնա բանկից ստացիր ու ապրիր։

Ես գնում եմ բանկ, բանկում ինձ ասում են` տո դու էլ, էդ չեկն էլ, չեկ գրողն էլ, գրողի տիրոջ մերն էլ. թափով փախար այստեղից։

Հիմա ես ո՞ւմ պիտի դիմեմ և ումից նեղանամ` բանկի՞ց, թե՞ էդ չեկը տվողից։

Ես հասկանում եմ այսպես. պիտի չեկը տվողին ասեմ` եղբայր, էդ բանկը քո չեկը բանի տեղ չի դնում, արի հարցերը լուծիր, դու ունես դրա իրավունքն ու ուժը, ես դա չունեմ։

Հիմա Վիլսոնի քարտեզի պահով. Արա Պապյանը ինչու՞ չի դիմում ԱՄՆ-ին ու նրանց ներկայացնում պահանջները, որ իրենք էդ քարտեզի սահմաններով ազատեն տարածքը։

Հիմա կասեն` վա՞տ ա, որ այդպիսի քարտեզ կա։

Չէ, վատ չի։ Բայց նաև անիմաստ է դրա առնչությամբ երազանքներ ունենալ։ Եթե պիտի մենք կռվով գրավենք մեր երկիրը, էդ ժամանակ քարտեզը կարող է ինչ-որ տեղ օգտակար լինել որպես փաստաթուղթ, բայց մնացած դեպքերում էդ քարտեզով ուրիշներից պահանջելը անիմաստ է, մանավանդ՝ թուրքից։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2980

Մեկնաբանություններ