Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հակասահմանադրական համաձայնագրին ընդդիմությունը ոչ թե «դեմ», այլ «ձեռնպահ» է քվեարկել

Հակասահմանադրական համաձայնագրին ընդդիմությունը ոչ թե «դեմ», այլ «ձեռնպահ» է քվեարկել
21.03.2024 | 14:11

Երեկ Փաշինյանի իշխանությունը 57 կողմ ձայնով վավերացրել է ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը, որը հակաօրինական ու հակասահմանադրական է։ Համաձայնագրի համաձայն՝ ԵՄ դիտորդներին սահմանապահները, մաքսայինը չեն կարող երկիր մուտք գործելիս ստուգել, նրանց միայն քարտը բավական է, որպեսզի մտնեն Հայաստան, իսկ եթե Հայաստանում հանցագործություն գործեն, ապա նրանց ձերբակալելու, դատապարտելու իրավուք ոչ ոք չունի։ Պետք է միայն տեղյակ պահել, որ, օրինակ, առաքելության անդամը, ասենք, մարդ է սպանել, ու վերջ։ Որքան հասկացա՝ համաձայնագրի մասին անգամ Նիկոլի արդարադատության նախարարությունը իր եզրակացության մեջ նշել է, որ այն հակադրության մեջ է մտնում ՀՀ և անգամ միջազգային օրենքների հետ։ Հետաքրքիր է, որ այս հակասահմանադրական համաձայնագրին ընդդիմությունը ոչ թե «դեմ», այլ «ձեռնպահ» է քվեարկել։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 5690

Մեկնաբանություններ