«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ամբողջ աշխարհն է ղժում մեզ վրա

Ամբողջ աշխարհն է ղժում մեզ վրա
28.04.2024 | 15:00



Եթե Հեյդարին էլ չհաշվենք, մեկ ա, Իլհամը Ադրբեջանի նախագահ է արդեն 20 տարուց ավելի։ Դե պարզ ա, որ ժողովուրդը հոգնած կլինի, բայց դե հիմա էյֆորիայի մեջ են։

Լավ, ասենք մի որոշ ժամանակ անցնի, էդ էյֆորիան էլ հետն անցնի, դուրս գան Իլհամին հանեն ու մի հատ Գյուրմուշի բերեն իշխանության։

Հետո մենք հարձակվենք էդ Գյուրմուշի ավել-պակաս ասածների վրա, Արցախի մի մասը հետ բերենք, մնացածն էլ ինքն իր կամքով տա։ Ու ոչ միայն Արցախը, այլ՝ Գանձակով-բանով, մինչև Քուռ գետ, դեռ մի բան էլ ավել։

Ու հետո Ադրբեջանում լինեն մարդիկ, ովքեր ասեն, թե բա` դրանք Ալիևն ա տվել, Գյուրմուշն ի՞նչ աներ։ Ու դնեին նորից ընտրեին, դեմը գառ մորթեին։

Ո՜նց կղժայինք վրեքը, չէ՞։

Այ նույն ձևով ամբողջ աշխարհն ա ղժում մեզ վրա։

Ու ճիշտ էլ անում են:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 5247

Մեկնաբանություններ