«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Փոխհատուցում՝ լռության դիմաց

Փոխհատուցում՝ լռության դիմաց
04.05.2024 | 08:11

Երբ գյուղնախարարությունը վերացրեց, ոչ մի գյուղ ոտքի չկանգնեց։ Ընդհանրապես ոչ մեկը չընդդիմացավ։ Փաստորեն, այդ նախարարությունը պետք չէր, ավելորդ էր։ Դե ինքն էլ, ունենալով շատ պրիմիտիվ մտածելակերպ, կարծում է, որ առանց նախարարության ու՞մ են պետք գյուղերը։

Երբ Սփյուռքի նախարարությունը վերացրեց, Սփյուռքի ոչ մի գաղթօջախ դեմ դուրս չեկավ։ Փաստորեն, դա էլ էր անիմաստ կառույց, ոչ մեկին պետք չէր։ Նույնն էլ Սփյուռքի դեպքում է մտածում` նախարարություն չկա, Սփյուռքը պետք չի։
Հետո Արցախը, Հայաստանից գյուղեր ու ճանապարհներ։ Դրան էլ եղավ շատ թույլ հակազդեցություն, որը հանգիստ հաղթահարեց։
Հիմա՝ գյուղեր Տավուշից։
Հեսա որ էդ գյուղերի գյուղացիներին կարգին փոխհատուցում տա, իրենք էլ մյուս հանձնելու ժամանակ են լռելու։ Նույնիսկ կարող է կողքի գյուղերից խնդրեն, որ իրենցն էլ տան Ադրբեջանին, ինչ է թե՝ իրենց էլ կարգին փոխհատուցում տան։
Դե, իսկ Սևանի պահով նույնիսկ չասեմ, որ զրո արձագանք է լինելու, երբ մի ափին նստեն ադրբեջանցիները։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ