Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.05.2024 | 00:01

Նրա՛նց վրա պիտի հասնեն որոգայթներ, որ չէի՛ն էլ կարծում, թե այդպիսիք էլ կան, ինչ լարեցին իմ դեմ՝ ո՛տքն իրենց պիտ բռնի:

ՍԱՂՄՈՍԱՐԱՆ

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ