Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իջևանում, ևս անհրաժեշտ է բացել «Չարիքների» թանգարան

Իջևանում, ևս անհրաժեշտ է բացել «Չարիքների» թանգարան
03.08.2024 | 21:21

Քանի խոսքը թանգարանների լինել-չլինելու մասին է, ասեմ, որ Լիտվայի Կաունաս քաղաքում կա «Չարիքների» (կամ` «Սատանաների») թանգարան:

Այդ իմաստով, Հայաստանում, օրինակ, Իջևանում, ևս անհրաժեշտ է բացել նմանօրինակ թանգարան:

Ի դեպ, Լիտվայի համեմատ, Հայաստանը մեծ առավելություն ունի, քանզի, գոնե` այս ժամանակահատվածում, մեր երկիրը չարիքների պակաս չունի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4126

Մեկնաբանություններ