«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Մի մնայուն ու արժեքավոր բան չեն թողել Հայաստանին

Մի մնայուն ու արժեքավոր բան չեն թողել Հայաստանին
14.08.2024 | 14:42

Մի հատ գոնե ձևի համար Գռզոյի համալսարան, Լֆիկի գիտահետազոտական ինստիտուտ, Դոդի բարեգործական հիվանդանոց, Խաչատրյան Գագոյի հիմնադրամ, գրադարան կամ թանգարան ու նման մի բան էս երկրում չկա։ Շատ անորակ հասարակություն դուրս եկանք։

Էնպես որ, Ռոթշիլդներին, Ռոքֆելլերներին, Սթենֆորդներին օրինակ բերելուց, որ իբր էն ժամանակվա օլիգարխներն են եղել ու էնքան էլ ազնիվ չեն հարստացել, հիշե՛ք, որ նրանք բազմաթիվ արժեքներ են թողել իրենց հասարակությունում, որոնք մինչև հիմա այդ հասարակության շարժիչ ուժն են։

Իսկ մերոնք, թեկուզ Քրքորյանի, Մանթաշովի, Գյուլբենկյանի նմանները մի մնայուն ու արժեքավոր բան չեն թողել Հայաստանին։ Պորտուգալացիներին, ամերիկացիներին, թուրքերին ու վրացիներին են թողել։

Միակ մեծահարուստները, որոնց կառանձնացնեմ սրանցից, Նուբար Փաշան ու նրա որդի Պողոս Նուբար Փաշան են, որ մնայուն արժեք են թողել՝ ի դեմս ՀԲԸՄ-ի։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 5711

Մեկնաբանություններ