«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Բաքվի վարչակարգը հաշտեցման ու խաղաղության խոսույթ Ադրբեջանում թույլ չի տալու

Բաքվի վարչակարգը հաշտեցման ու խաղաղության խոսույթ Ադրբեջանում թույլ չի տալու
26.08.2024 | 13:43

Վերջին օրերին Ադրբեջանում երկու աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել:

Ձերբակալվածներից մեկը՝ Բահրուզ Սամադովը, մեղադրվում է հայերի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Ինքս ծանոթ եմ Սամադովի բազմաթիվ հրապարակումներին, որևէ հայամետ նյութ նա երբևիցե չի գրել։ Նա քննադատել է Ալիևին, ցույց տվել խորացող բռնապետության միտումները, գրել հիմնականում օբյեկտիվ նյութեր Արևմուտք-Ադրբեջան փոխհարաբերությունների մասին, երբեմն էլ շատ թռուցիկ և անուղղակի հանդես է եկել հայերի ու ադրբեջանցիների հաշտեցման օգտին։ Մի խոսքով, նա վստահորեն հայերի հետ ոչ մի կապ չի ունեցել, այլ շարժվել է իր համոզմունքներով, որոնք բռնապետ Ալիևին դուր չեն եկել։ Սամադովը, փաստացի, մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նրան սպառնում է 12-ից մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Մյուս ձերբակալված ակտիվիստը Սամադ Շիխին է։ Թե ինչում է նա մեղադրվում, դեռ պարզ չէ։ Կան հրապարակումներ, որ նա ևս հաշտեցման կողմնակից է։ Ես ինքս կարդացել եմ նրա հեղինակած մի հոդված, որտեղ վերջինս խոսում է, թե ինչպես են Ադրբեջանում ճնշում մահմեդականներին։

Այն, որԱդրբեջանումԱլիևիվերընտրվելուցհետոսկսվելէձերբակալություններինորալիք, որտեղթիրախավորվելուենհատկապեսհայերիհետհաշտեցմանօգտինհանդեսեկողները, եսկանխատեսելէիդեռևսայստարվահունվարինգրված՝ «Ադրբեջանի արտահերթ ընտրություններ. Ալիևի «նոր դարաշրջանը» հոդվածում։Այդհոդվածիվերջաբանումկետառկետգրելեմ, թեինչզարգացումներնենսպասվումառաջիկաամիսներին, այդթվում՝ԱրևմուտքիթիրախավորմանևՄոսկվայիհետմերձեցմանհետկապված։Իմնշածկետերըիրականությունենդառնում, քանիորեսիմվերլուծություններըկառուցումեմփաստերիվրա։Նշեմ, որշատուրախկլինեիսխալվելիմկանխատեսումներում, բայց,ցավոք, իրողություններըայլբանիմասինենխոսում։

Վերադառնալով ձերբակալվածների թեմային, նշեմ, որ սա ևս մեկ ազդակ է, որ Ալիևի վարչակարգը շարունակում է հանձին հայերի փնտրել թշնամիներ, իր համար անցանկալի մարդկանց կապել հայերի հետ, մեղադրել լրտեսության ու պետական դավաճանության մեջ։ Միևնույն ժամանակ վարչակարգը ցույց է տալիս, որ հաշտեցման ու խաղաղության խոսույթ Ադրբեջանում թույլ չի տալու, դրանով իսկ ապացուցելով, որ չունի խաղաղության գնալու որևէ իրական նպատակ։ Սա փաստ է, որը ամեն կերպ թաքցնում է ՀՀ կառավարությունը, դրա համար գերադասում է ստեղծել զուգահեռ իրականություն՝ հեծանիվով, անասնապահությամբ և խաշլամայով, որտեղ ցանկալի է՝ դմակ էլ լինի:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4727

Մեկնաբանություններ