ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Բանակի դերը նսեմացնող Փաշինյանը վաղուց է զրոյացրել Հայաստանի դիվանագիտությունը

Բանակի դերը նսեմացնող Փաշինյանը վաղուց է զրոյացրել Հայաստանի դիվանագիտությունը
12.10.2024 | 16:32

Նիկոլ Փաշինյանի ելուլթները լսելիս ամեն անգամ մտածում եմ` չի՞ հասկանում խնդրի էությունը, թե՞ ինքը սպասարկում է օտարների հակահայկական օրակարգը։ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» քննարկման ժամանակ հայտարարել է. «Բանակն, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, սակայն բանակի առանցքային դերակատարումն անվտանգության գործում առաջինը չի ու երկրորդը չի»։ Բա անվտանգության ապահովման կայացման գործում ի՞նչն է առաջինը և երկրորդը` երևի քաղաքական ու տնտեսական առումով ամուր պետության կայացումը և հզոր դիվանագիտությունը, ուժեղ դաշնակիցներ ունենալը։ Այս երկու առումներով էլ Նիկոլ Փաշինյանը բացասական դերակստարում ունի, նա խարխլել է Հայաստանի պետական կսռույցները, անլրջացրել դրանց գործունեությունը։ ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին, Ռուսաստանում Վաղարշակ Հարությունյանին և Գուրգեն Արսենյանին դեսպաններ նշանակած, Արցախի հարցով բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ավանդն անտեսած, բանակցությունները սեփական,զրոյական կետից վարած Փաշինյանը զրոյացրել է Հայաստանի դիվանագիտությունը, երկիրն առանց դաշնակից է, առանց արտաքին հստակ կողմնորոշման։ Հիմա էլ մեր անվտանգության վերջին ,հուսալի պատվարը` բանակն է «քլնգում», երբ նոր պատերազմից 5 րոպե է պակաս։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8007

Մեկնաբանություններ