«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Խոսենք այն մասին, թե առակս զինչ ցուցանէ

Խոսենք այն մասին, թե առակս զինչ ցուցանէ
21.10.2024 | 11:30

Առակը (առ ակն՝ աչքի առաջ) բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արածները։

Զուր չէ, որ Մաշտոցը մեր ժողովրդի համար քաղաքական ծանր իրավիճակում դիմեց առակի ժանրին՝ Աստվածաշնչից առաջին հերթին թարգմանելով Սողոմոնի առակները։

Առակը դաստիարակչական մեծ ուժ ունի, երբեք չի հնանում ու ժամանակավրեպ չէ։

Այն հեշտ ընկալելի է ժողովրդական լայն մասսաների համար։ Ժողովրդական իմաստությունից օգտվում են և՛ գիտունները, և՛ անգետները։

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒՑ ԿՈՒԶԵՆ

(հայկական ասացվածք)

Նեղն էր ընկել հարևանը․

Թև ու թիկունք չուներ տանը,

Չորս երեխա՝ չորս հոգեհան,

Չորսն էլ առողջ՝ ուտող բերան։

Վաստակը՝ քիչ, հոգսերը՝ շատ՝

Ո՛չ մտերիմ, ո՛չ հարազատ։

ՈՒ պարտք արեց խեղճը մի օր․

Դե բանում էր օրն ի բոլոր,

Հո չէ՞ր փախչի, մի օր կտար․

Դրկից մարդ էր, ոչ թե օտար,

Նրա տունն էլ շեն էր ու լի․

Աստված մեկը հազար անի։

Բայց արի տես՝ հաջորդ օրը

Լուրն իմացան շուրջ բոլորը,

ՈՒ մինչ թացը չորից ջոկեց,

Պարտատերը դուռը թակեց․

-Քիչ համբերի՛ր, ա՛յ մարդ, ճարեմ,

Կոպե՜կ-կոպե՜կ կվճարեմ։

Երեկ տվել, էսօր եկել

ՈՒ բկիս ես մեկից չոքել։

Որ համբերե՜ր․․․Ի՜նչ համբերանք․

Ծեղը դարձավ հսկա գերան,

Բամբասանքը՝ բերա՜ն- բերա՜ն,

Ղշերն առան, չորս կողմ թռան։

-Էդ էլ արած լավությու՞նս,

Բա ե՞ս ինչով պահեմ տունս,

Ասենք՝ հացս դատող ունեմ,

Շան ու գելի բաժի՞ն անեմ։

ՈՒ խեղճ կինը, ճարը կտրած,

Ծախքի հանեց տունն սիպված։

Սա էլ հարուստ մարդու խերը․․․

Իմաստուն են մեր պապերը․

«Անուշ հոտը վարդից կուզեն,

Մարդկությունն էլ մարդուց կուզեն»։

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

18․ 10․ 2017 թ.

Դիտվել է՝ 3838

Մեկնաբանություններ