Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սողացող կապիտուլյացիա

Սողացող կապիտուլյացիա
07.11.2024 | 12:37

Երկու օրից՝ նոյեմբերի 9-ին, կլրանա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն-կապիտուլյացիայի 4-րդ տարին։ Հայաստանի կապիտուլյացիան չի ավարտվել, այն շարունակվող, սողացող կապիտուլյացիա է, որը թրաշամանուկ բիրդան աղաների կողմից ներկայացվում է որպես տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացում, խաղաղության խաչմերուկ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում։ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ԱԺ հանձնաժողովը դեռ չի հրապարակել պատերազմում մեր պարտության պատճառների վերաբերյալ եզրակացության ոչ գաղտնի մասը։ Եթե հրապարակի էլ, դրանից հանրության համար մեծ բացահայտումներ չեն լինելու։ Հայաստանի համար ամենամեծ վտանգը այն է, որ իշխանությունը և ընդդիմության բացարձակ մեծամասնությունը ղեկավարվում են դրսից, դրանք սպասարկում են օտար շահերը։ Հանրությանն էլ ներկայացնում են ԱԺ-ի աշնանային թատերաշրջանը․ քաղաքական կեղծ օրակարգեր, ինտրիգ-շոուներ, եվրոպական հերթական մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի քշած հեծանվի կիլոմետրերը։ Կապիտուլյացիան շարունակվում է, սակայն դա կարծես դարձել է բնական, սովորական, ընդունելի բան։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ