«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ներքին գործերի նոր նախարար կին կնշանակվի՝ Վահե Ղազարյանի տեղակալ Արփինե Սարգսյանը

Ներքին գործերի նոր նախարար կին կնշանակվի՝ Վահե Ղազարյանի տեղակալ Արփինե Սարգսյանը
20.11.2024 | 11:11

Նշանակման հայտարարությունը նիկոլն անում է իր ՖԲ էջով։

Թիմ նա իհարկե չունի։ Աղանդի Կուզյա Աստվածը ունի ադեպտներ, բայց ոչ կուսակցական գաղափարակիցների։

Ամեն անգամ միանձնյա որոշումներով ՔՊ-ում ներկայացված անողնաշարներին իրեն աստվածացրած հակաքրիստոսը ասում է, որ նրանք մանկուրտ են։ Բայց դե ուղեղ պիտի ունենան, որ հասկանան մանկուրտն ի՞նչ է։

Աննան էլ իր Էռատոյի պատկերով ականջօղերը չի հանում։

Քանի օր է ուր գնում է, դրանցով է լուսանկարվում։

Էլ Իջևան մատուռ են գնում, մատաղի մասին հեթանոսական ձևերը պատմում, էլ Հռոմի պապի մոտ նույն Էռատոյի զարդով Նիկոլը Պապի հետ հանդիպումը «ՄԵԾ պատիվ» է բնութագրում։

Քծնող ճիվաղների կեցվածքով էլ դուրս են գալիս Վատիկանից։

Վերջին շրջանում նիկոլը նախարարների և այլ բարձր պաշտոնների շարքը կանանցով է համալրում իրեն «Տիգրանի» տեղ դրած ու պատրաստում է կառավարությունը Էռատոյին հանձնել։

Հիմա այս մտադրությունն է ուրվագծվում սիմվոլիզմի, թվերի, անունների, պատմությունը հերքող, բայց պատմական անձերին նմանակելու ազգակործան պատուհասների գործողություններում։

Մնում է հուսալ, որ Էռատոն իշխանությունից արագ կհրաժարվի։

Բայց դե, Աննայի կերպարն իմանալով, դեռ շատ արյուն կթափվի, հանուն իրենց ոչնչություն տեսակների ապրելուն, իսկ հայի` վախճանվելու։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2660

Մեկնաբանություններ