Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հայաստանը վարի է գնում՝ իրեն թունդ բլոգերի տեղ է դրել

Հայաստանը վարի է գնում՝ իրեն թունդ բլոգերի տեղ է դրել
29.12.2024 | 13:19

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառել է, որ, Meta-ի պաշտոնական վիճակագրությամբ, վերջին 28 օրում Facebook-ի և Instagram-ի իր էջերում գրանցվել է ավելի քան 100 միլիոն դիտում․ «Meta-ի պաշտոնական վիճակագրությամբ վերջին 28 օրում Facebook-ի և Instagram-ի իմ էջերում գրանցվել է ավելի քան 100 միլիոն դիտում։ Հանրային հաղորդակցության այս ծավալն ինձ համար աննախադեպ է, մտածելու ու վերլուծելու հարուստ նյութ է տալիս»։

Ադրբեջանի զինուժը Հայաստանի տարածքները գրավել, այնտեղ ամրացել է, Բաքվում տանջում, դատում են մեր գերիներին, Հայաստանի տնտեսական վիճակը վատ է, հարկերն ու տուրքերը բարձրացրել են, իսկ թագավորի չափ լիազորություններ ունեցող, Հայաստանը միանձնյա կառավարող Նիկոլ Փաշինյանը թունդ բլոգեր է դարձել, սոցցանցերում իր դիտումներն է հաշվում։ Հաշվիր նաև, թե այդ դիտողներից քանի՛սն է քեզ հայհոյում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5550

Մեկնաբանություններ