Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Դրածո իշխանությունը բոլոր նախադրյալներն ունի կորցնելու «իր ժողովրդին»

Դրածո իշխանությունը բոլոր նախադրյալներն ունի կորցնելու «իր ժողովրդին»
15.01.2025 | 16:00

Այն, ինչ անում են Արևմուտքի «գունավոր հեղափոխությունները», կարճ կարելի է ձևակերպել այսպես՝ նրանք ժողովուրդներին գողանում են իրենց սեփական պետություններից:

Սա արվում է երկարատև աշխատանքի շնորհիվ՝ քաղաքացիական հանրության, գործակալական ցանցերի՝ համագործակցություն փաթեթավորման տակ, ՀԿ-ների և գրանտների միջոցով: Նրանք խնդիրը տանում են բացառապես սոցիալական ապահովության և հավասարության դաշտ, արդարադատության դաշտ, քանի որ լավ գիտեն հանրության հավաքական հոգեբանությունն ու մտածելակերպը, նրա առաջնային հոգսերը:

Այժմ և միշտ հասարակ ժողովրդի թիվ մեկ առաջնահերթությունը լավ ապրելն է (պատահական չէ, որ մեր թիվ մեկ դեղին մամուլի ապազգային բլոգերը լծվել է այս քարոզին, իսկ իմ էջում բազմիցս կարող եք տեսնել անդրադարձներ և կոչեր ընդդիմությանը՝ լծվել մարդկանց շոշափելի սոցիալական խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը՝ անվտանգային սպառնալիքների անդադար արծարծման փոխարեն):

Իրականության մեջ այժմ ունենք մի պատկեր, համաձայն որի, պետությունները զոհ են դառնում իրենց իսկ իշխանությունների սոցիալ-տնտեսական անհամաչափ և անհանդուրժելի սխալների արդյունքում: Սա մի փաստ է, որը մաքուր փաստ է, որքան էլ տարբեր ժամանակների իշխանությունները ջանան այն հերքել:

ՀՀ ներկայիս իշխանությունը մի քանի անգամ գերազանցում է նախորդ իշխանություններին իր նմանատիպ սխալներով, որքան էլ թիվ մեկ ապազգային բլոգերը քարոզի, որ ՀՀ քաղաքացին պիտի լավ և որակով ապրի, իր վարած քաղաքականությունը տրամագծորեն հակառակ իրականությունն է ստեղծել երկրում:

Միտքս այն է, որ մոտեցել ենք այն հանգրվանին, երբ ՀՀ դրածո իշխանությունը բոլոր նախադրյալներն ունի «կորցնելու իր ժողովրդին», առավել ևս, երբ դրա փշրանքներն են մնացել արդեն, և եթե հայկական ազգային սեգմենտը նրբանկատ և հետևողական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ, ապա հեշտությամբ կարող է հետ նվաճել հայ ժողովրդին նփ-ի և արևմտյան կողոպտիչների դաշտից:

Հ.Գ. Մի սպասեք, որ պատերազմը սկսվի: Ռազմական գործողությունների ժամանակ քաղաքական խնդիրներ լուծելու շանսերը ձգտում են 0-ի:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 5848

Մեկնաբանություններ