«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ապագա աշխարհակարգի փայատերերը

Ապագա աշխարհակարգի փայատերերը
03.03.2025 | 13:55

ՈՒկրաինայի խնդրով բանակցություններն ապագա աշխարհակարգի սկզբունքների մասին են։

Ովքեր կլինեն պայմանավորվող կողմերը, նրանք էլ կլինեն նոր «Անվտանգության խորհրդի» անդամներն ու երաշխավորները։

Եվրոպան դուրս է մնացել այդ բանակցություններից, այսինքն, ԵՄ գլխավոր երկրները դառնում են «սովորական» պետություններ։

Սա է պատճառը, որ խանգարում են խաղաղության բանակցության կայացմանը։ Ուկրաինացիները պետք է զոհվեն այնքան ժամանակ, մինչև ԵՄ-ին թույլ տան բանակցությունների սեղանի շուրջ նստել, որ ապագա աշխարհակարգի փայատեր դառնա։

Պարզ է, որ թեման ո՛չ ուկրաինացիներն են, ո՛չ մարդասիրությունը, ո՛չ զոհվող ուկրաինացիների իրավունքները։ Մեկ է, ցանկացած պարագայում Ուկրաինայի հաշվին են պայմանավորվելու։

Նույնը մեր «խաղաղության պայմանագրին» է վերաբերում, ուղղակի մեր հերթը դեռ չի հասել։

Խնդիրն այն է, թե մեր հաշվին ովքեր են միմյանց հետ պայմանավորվելու։ Առավել ևս, որ և՛ Ուկրաինայում, և՛ Հայաստանում իշխող կլոունները արտաքին օրակարգեր են սպասարկում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 7407

Մեկնաբանություններ