«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ադրբեջանական հանրությունն էլ սեփական իշխանության ստերին չի հավատում

Ադրբեջանական հանրությունն էլ սեփական իշխանության ստերին չի հավատում
19.03.2025 | 14:34

Շատ հետաքրքիր միտում է նկատվում սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Պատերազմի վերաբերյալ ադրբեջանական պետական քարոզչական ապարատի աճող հռետորաբանության ֆոնին բազմաթիվ օգտատերեր սկսել են նման նյութերի տակ գրել, որ իրենց պատերազմ պետք չի, որ սա ամբողջությամբ ապատեղեկատվություն է, պարզ է, որ Հայաստանը չի գնում պատերազմի, այլ՝ Ադրբեջանը։ Մեկն անգամ նշել էր, որ միշտ էլ խաղաղության մասին քննարկումներն Ադրբեջանն է տապալել։ Մի խոսքով, անգամ ադրբեջանական հանրությունը սեփական իշխանության ստերին այլևս չի հավատում ու, մեծ հաշվով, հոգնել է Ադրբեջանի բռնապետական վարչակարգի ձեռքին գործիք լինելուց։

Օրինակ. «Զանգեզուրի մասին հետագա ապատեղեկատվություն մի՛ տարածեք, մեզ պատերազմ պետք չէ։ Երկրում գործազրկությունը, գնաճը, ագահությունը իրենց գագաթնակետին են հասել։ Մենք մեր դիրքերն ենք ամրապնդում, իրենք՝ իրենցը։ Հայաստանն այսօր պատերազմելու հնարավորություն չունի։ Քարոզչություն մի տարածեք և պետությանը պատերազմի մեջ մի ներքաշեք»,-գրել է օգտատերերից մեկը։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4100

Մեկնաբանություններ