ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Օր 20

Օր 20
22.03.2025 | 14:42

Տե՛ր, համացանցը թույլ տվեց ամեն մեկին իր խոսքը տարածել, որը ճշմարիտ չի։

Հիսուսն իր շուրջ եղածից 12 առաքյալներին վստահեց իր խոսքը տարածեն։

Չէ՞ որ մարդը կարևոր է Աստծո համար՝ որպես անհատականություն։

Աստված ոչ թե սիրում է մարդկանց առհասարակ, այլ՝ կոնկրետ մարդուն։

Քրիստոս հատուկ շեշտում է մարդու անհատականությունը, որովհետև կարևորում է վերջինիս փրկությունը:

Որպեսզի մարդը փրկության հասնի, պետք է հաստատվի իբրև անհատականություն: Պետք է հասկանանք, որ մարդը կարող է շատ պակասություններ ունենալ, բայց կարևոր է անհատականություն լինել, խոսել սեփական ձայնով, հանդես գալ իրական պատկերով, չկեղծել սեփական անձը (qahana։ am ):

Իսկ այս նոր իրականության հետ առնչվելիս, ինտերնետի դարում, սոցիալական ցանցերի անկառավարելիության շրջանում, մարդը մոլորվում է, որովհետև մեր միտքն ու հոգին կարողանում են որսալ անբարոները։ Նրանք կարծես իրենց Աստծո տեղն են դնում ու մեկը չէ, երկուսը չէ, հազարավորների մտածելակերպն են փորձում փոխել, մտնել մեղքերի շղթայի մեջ ու խաղացնելով մարդկանց նուրբ զգայական, նյարդային լարերը տիկնիկավարի հմտությամբ մարդկանց պարացնում են։

Եվ ուրեմն Հայր, որ արարիչ ես ու ճշմարիտ ես, տուր մեզ իմաստություն ու առույգ մտքի ընկալում, որ ո՞վ ու ե՞րբ հասնի մեզ չօգտագործի, որ մարդուն գործիք չսարքի, վիրտուալ աշխարհին ճորտ չսարքի ու մարդուն Բնությունից, Էությունից, մարդասիրությունից չհեռացնի։ Ամեն։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3084

Մեկնաբանություններ