ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Մինչև ե՞րբ, հա ՛յ պատմաբաններ, դուք մնաք պատմության լուսանցքում

Մինչև ե՞րբ, հա ՛յ պատմաբաններ, դուք մնաք պատմության լուսանցքում
26.03.2025 | 12:14

Հա՛յ պատմաբաններ, ճարտարապետնե՛ր ու ճարտարապետության պատմաբաններ, պարզվում է՝ «վրացիները մի քանի անգամ գրավել են Անին և իրենց ոճով կառուցել են տաճարներ»:

Վրաց պատմաբանները Անիի անունը փոխել են և կոչում են ԱՆԻՍԻ, անգամ Դվինի անունն են վրացականացրել՝ ԴՎԻՆԻՍԻ, Տայքը՝ ՏԱՈՍԻ...

Հա՛, մի հետաքրքիր պատմական նկրտումներ հետապնդող փաստ ևս. այսօր վրացիների մոտ շատ տարածված է աղջիկների ԱՆԻ անունը:
Հայոց Բագրատունիների մի թևը 9-րդ դարից մինչև 1801 թիվը թագավորել է Վրաստանում, իսկ մենք այդ մասին ծպտուն անգամ չենք հանում:
Վրաց Թամար թագուհու ժամանակաշրջանում Իվանե (հայկական Հովհաննես) Զաքարյանը և Զաքարե (Զաքարիա) Զաքարյան իշխանական տոհմի եղբայրները սելջուկների ներխուժման ժամանակ ստեղծում են հայ- վրացական միավորված թագավորություն և հետ են մղում սելջուկներին: Զաքարյան եղբայրների թագավության սահմանները գրեթե համընկնում էին Բարգրատունիների թագավորության սահմաններին:

Զաքարյանների մայրաքաղաքը Բագրատունյաց մայրքաղաք ԱՆԻՆ էր:
Եղբայրներից Հովհաննեսն իր անունը հարմարեցնում է վրացերեն արտասանությանը՝ Իվանե, դառնում է ուղղափառ եկեղեցու հետևորդ՝ վրացադավան, և իր բաժին տարածքներում տարածում է վրացադավանությունը և արդեն կառուցված և նոր կառուցվող Հայկական եկեղեցիների վրա վրացերեն արձանագրություններ է գրել տալիս:
Այստեղ ընդհատեմ պատմությունը և անդրադառնամ վրացիների ոտնձգություններին և ախորժակին,
վրաց պատմագրությունն այդ հայ-վրացական դաշնային պետություն -թագավորությունը համարում է զուտ վրացական և Հայոց տարածքում եղած ճարտարապետական բոլոր հուշարձանները` վրացական:
Բա, էս ու՞ր են հայ պատմաբանները, ես քանի հոդված գրեմ, որ իմ հոդվածները գիտական, և որ առավել կարևոր է, քաղաքական արժեք ունենան:
Անիսի, Դվինիսի, Տաոսի, Էրիվան ...
Մինչև ե՞րբ, հայ պատմաբաններ, դուք մնաք պատմության լուսանցքում:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 10299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ