«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Սովորական բռնապետ, որին «մորթելուց առաջ պետք է չաղացնել»

Սովորական բռնապետ, որին «մորթելուց առաջ պետք է չաղացնել»
12.04.2025 | 13:52

Իլհամ Ալիևը` Հեյդարի որդին, վերածվել է հրեշավոր բռնապետի, որը սպառնում է ո'չ միայն հայ ժողովրդին, այլև մարդկության հազարամյակների ընթացքում ստեղծած արժեքներին, ընդհանրապես` քաղաքակրթությանը։

Ալիևը այսօր և վաղը մարդկության ամենահեռավոր թշնամիներից մեկն է, որի համար չկան արժեքներ, չկան սկզբունքներ, պատմություն, քաղաքակրթություն։

Նա որոշել է սեփական պատմությունը գրել, նա որոշել է խմբագրել մարդկության պատմությունը, այն հարմարեցնելով իր պատկերացումներին։

Այսօր մարդկության և քաղաքակրթության այդ գլխավոր թշնամին դեռ սպառնում է հյուսիսից մինչև հարավ, արևելքից մինչև արևմուտք, կարծելով, որ ինքը աշխարհի կենտրոնն է, միակն ու անկրկնելին։

Բայց աշխարհը բազմաթիվ այսպիսի ինքնահավան բռնապետների է տեսել, որոնց վերջաբանը մեղմ ասած այնքան էլ հաջող չի եղել։

Իլհամը, շլացած անարդար պատերազմում տարած հաղթանակից, որը ո'չ թե իր տաղանդի, այլև պայմանավորվածությունների արդյունք էր, հավատում է այլևս, որ մեծագույն զորավար է, ում հաղթանակները ցնցել են աշխարհը, այնինչ մի սովորական բռնապետ է, որին «մորթելուց առաջ պետք է չաղացնել»:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ