Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.05.2025 | 00:02
Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր բոլոր
Քեզ հավատացողներին,
յուրայիններին ու օտարներին,
ծանոթներին և անծանոթներին,
ողջերին ու մեռյալներին:
Թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ինձ ատողներին իմ դեմ գործած հանցանքների համար և հե՛տ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի Քո ողորմությանը արժանի լինեն:
Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Դիտվել է՝ 2431

Մեկնաբանություններ