«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Իրական նպատակը ոչ թե կառավարելն է, այլ փլուզումը կառավարելի դարձնելը

Իրական նպատակը ոչ թե կառավարելն է, այլ փլուզումը կառավարելի դարձնելը
20.05.2025 | 14:32

Վերջին ամիսներին Նիկոլի իշխանությունը մի համակարգային վարքագիծ է որդեգրել՝ հանրային դաշտը լցնել արհեստական օրակարգերով, էպոտաժային կերպարներով ու մարդկանց պիտակավորելով։ Ձև է տրվում, թե «իշխանություն կա», բայց իրականում մենք ականատես ենք քաղաքական իմիտացիայի։

Այս ամենն ակամայից ինձ հիշեցնում է մի շատ կոնկրետ պատմական փուլ՝ Երրորդ ռեյխի վիճակը Կուրսկի ճակատամարտից հետո։

1943-ին, երբ Գերմանիան ջախջախվեց Կուրսկում, ու ԽՍՀՄ-ը վերցրեց ռազմավարական նախաձեռնությունը, Վերմախտի վերնախավում տեղի ունեցավ փակ քննարկում։ Այնտեղ նացիստական ռազմա-քաղաքական ղեկավարությանը ռեյխի ֆինանսական բլոկի պատասխանատուները հստակ ասում են, որ պատերազմը կորսված է, ռեյխը՝ ջախջախված, սակայն շատ կարևոր է պատերազմը ձգել գոնե մեկ տարի, որպեսզի կարողանան կարգավորել ռեյխի ֆինանսներն ու թղթաբանությունը։ Այսինքն՝ պատերազմը չշարունակեցին հաղթելու համար, այլ՝ սեփական փլուզումը կառավարելու։

Այսօր նիկոլենց իշխանության գործողությունները խոսում են հենց այդ տրամաբանության մասին. իրենք գիտեն՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս է, հստակ տեսնում են՝ պետությունն օրեցօր մաշվում է, բայց փորձում են ժամանակ շահել՝ ներքին հաշվարկները կարգավորելու, իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու եղանակը նախապատրաստելու համար։

Այստեղ իսկական նպատակը ոչ թե կառավարելն է, այլ փլուզումը կառավարվող դարձնելը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ