«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Այս պայքարում վարկաբեկվում է ոչ թե եկեղեցին, այլ հենց իշխանությունն ինքը

Այս պայքարում վարկաբեկվում է ոչ թե եկեղեցին, այլ հենց իշխանությունն ինքը
06.06.2025 | 12:24

Նիկոլը հստակ գիտակցում է, որ Եկեղեցին ոչ մի կերպ չի իջնում իր նախընտրած քարոզչական և պոպուլիստական մակարդակի դաշտ, խայծը ոչ մի կերպ կուլ չի տալիս։ Սա է պատճառը, որ այս հակադրության մեջ ինքը գործնականում մնում է մենակ՝ հասարակական ու բարոյական իմաստով, սակայն «անդառնալիության կետն» արդեն անցած լինելու զգացողությունը նրան մղում է խորացնելու այս լարվածությունն ու ձևավորելու արհեստական հակադրություն՝ «պետության ղեկավարն» ընդդեմ վերպետական ինստիտուտի։

Ասեմ, որ սա հենց այն դաշտն է, որտեղ Նիկոլը սովորաբար իրեն զգում է ինչպես ձուկը ջրում․ պոպուլիզմ, մանիպուլյացիա, թիրախավորում, հանրային ընկալումների վերահսկում։ Բայց եկեղեցին, հրաժարվելով մտնել ուղիղ հակադրության դիսկուրսի մեջ, փաստացի խափանում է այս ողջ քարոզչական մեքենայի տրամաբանությունը։ Այն պահից, երբ եկեղեցին պահում է բարձրության զգացումը, մնում է բարոյական տարածքում և հրաժարվում է քաղաքական բնույթի լեզվից, ինչից հետո էլ իշխանությունը հայտնվում է լեգիտիմության իրական ճգնաժամում։

Նիկոլի կողմից մեկշաբաթյա գրոհներին տրվող մեծավարի պատասխանները չեն տեղավորվում նրա ու վերջինիս թիմի հռետորաբանության մեջ, և նրանք ավելի են սրում իրավիճակը․ թերևս դրանով է պայմանավորված Ալենի և մյուսների այդքան անհանգիստ գռեհկաբանությունները, որոնք վերջին օրերին հաջորդում են միմյանց։

Ըստ էության՝ այս պայքարի հնարավոր զարգացումները մի քանի ուղղություն ունեն․ առաջին՝ քարոզչական պաշարներն աստիճանաբար կմսխվեն։ Իշխանության պնդումները շուտով կհասնեն հանրային հոգնածության փուլին, քանի որ պաթոսը կկորչի, և ժողովուրդը կսկսի տարանջատել իրական արժեքները մակերեսային հնչեցված «բացահայտումներից»։ Երկրորդ՝ չի բացառվում, որ Նիկոլը փորձի տեղափոխվել ինստիտուցիոնալ ճնշումների հարթակ՝ ֆինանսական, վարչական, մեդիա կամ հասարակական զտման դաշտերում սահմանափակելով եկեղեցու ներկայությունը։

Կարծում եմ, որ սրանք արդեն նոր հակազդեցություններ կծնեն՝ ոչ միայն եկեղեցուց, այլ լայն հանրային շերտերից։

Այս հակադրությունը վաղուց հոգևոր չէ, այլ՝ քաղաքական ու արժեքային, և այդ պայքարում վարկաբեկվում է ոչ թե եկեղեցին, այլ հենց իշխանությունն ինքը։ Երբ բարոյական բարձրությունից խոսում են զուսպ ու պատասխանատու, իսկ քաղաքական իշխանությունը շարունակում է սադրել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ