«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Լրացում նախորդ հայտարարությանը

Լրացում նախորդ հայտարարությանը
10.06.2025 | 10:25

Քիչ առաջ ՄԻՊ հերթապահը ինձ փոխանցեց` հաստատեց, որ այսօր՝ 2025 թվականի հունիսի 9-ին, ժամը 18:00-ի սահմաններում Լիլիթ Աղեկյանի տան ֆիքսված հեռախոսին զանգ է եկել ՀՀ քննչական կոմիտեից:

Պարզվեց երբ մայրամուտը իր քնքուշ գույներով արդեն ծածկել էր Գյումրի քաղաքը Լիլիթ Աղեկյանի նկատմաբ հետաքրքրությունը կրկին գերլարում արձանագրեց:

Զանգահարողը ոչ ուրիշ ոք էր, քան ուշ ժամերին գործի սիրահար քննիչ Միքայել Ավետիսյանը: Նմանատիպ վարքը կարծես պարոն Ավետիսյանի գործելու միակ պայմանն է: Այս քննիչի մոտ աշխատանքային ժամից հետո Լիլիթ Աղեկյանի հետ շփվելու համառ մղումը անսասան է։ Թե ինչու է քննիչի ներշնչանքն այսքան ուշ ժամերին արթնանում առայժմ մնում է հետաքննության առարկա։

Հիշեցնեմ, որ Լիլիթ Աղեկյանի մոտ այս պահին բջջային հեռախոս չկա, քանի որ դեռևս մայիսի 8-ին նրան առևանգելու ընթացքում ոստիկանները, իրենց լավագույն ավանդույթներին հավատարիմ, բացի Լիլիթ Աղեկյանին գողանալուց միաժամանակ հասցրել էին նաև գողանալ նրա բջջային հեռախոսը:

Քննիչը քաջատեղյակ է, որ ես Լիլիթ Աղեկյանի փաստաբանն եմ: Նա գիտի իմ հեռախոսահամարը, իմ և էլեկտրոնային և փոստային հասցեները, հետևաբար ցանկացած հարցի կամ խնդրի դեպքում, նա կարող էր դիմել ինձ: Սակայն, որքան նկատում ենք, պարոն Ավետիսյանը նախընտրում է աշխատանքային ժամերից հետո՝ հանգստի ժամերին, ոգևորված ու ներշնչված հիշել Լիլիթ Աղեկյանին։ Բավականին անդուր համոզմունք ունեմ, որ աշխատանքի այս ուշ ժամերը հատուկ ոգեշնչման պահեր են առաջացնում պարոն Ավետիսյանի մոտ, որոնց ընթացքում նա զգում է անսպասելիորեն խոր հետաքրքրություն Լիլիթ Աղեկյանի անձի նկատմամբ։ Ինչևէ, այս գործելաոճը իր բնույթով դառձել է բացառիկ օրինաչափություն:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ