«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ոչ միայն պայթյունավտանգ տակառի մոտ ենք հայտնվել, այլև էկոլոգիական պատերազմի մեջ ենք

Ոչ միայն պայթյունավտանգ տակառի մոտ ենք հայտնվել, այլև էկոլոգիական պատերազմի մեջ ենք
18.06.2025 | 21:45

Երկիրը ատոմահարման, վթարային, թունավոր ճառագայթների սպառնալիքի տակ է։

Հետևանքները աղետաբեր են լինելու։ Ճառագայթումը քարտեզ չունի։ Հանուն նրա, որ աշխարհի հզորները պիտի փորձեն մի ուրիշ երկրի դարձնել անատամ, ծրագրավորված պայթեցնում են ատոմային կայանները և դրանք համարում հաղթաթուղթ, անտեսվում են մյուս` հարևան երկրներին պատճառված անդառնալի վտանգները։ Սրանք լուրջ հարցեր են, որոնց դառը պտուղները դեռ քաղելու են նաև եկող սերունդները։

Միայն աշխարհագրական հարց չէ սա։ Պետք է ունենալ պետական մոտեցում հարցին, ընդվզել և գտնել լուծման բանաձևեր և առաջարկ։ Մենք՝ հայերս, ոչ միայն պայթյունավտանգ տակառի մոտ ենք հայտնվել, այլ նաև էկոլոգիական պատերազմի մեջ ենք։

Արտիստիկ միջոցառումներից զատ՝ հարկ է ազգովին բարձրաձայնել այս մասին։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2586

Մեկնաբանություններ