«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Նիկոլի հետ չի կարելի մատաղ ուտելու գնալ և բան պայմանավորվել

Նիկոլի հետ չի կարելի մատաղ ուտելու գնալ և բան պայմանավորվել
28.06.2025 | 14:00

Եթե Նիկոլ Փաշնյանն առաջարկում է մի քանի օրով հրաժարվել հայհոյախոսությունից, ապա դա նշանակում է, որ վախեցած է կամ էլ` բան է պայմանավորվել։ Ամենայն հավանականությամբ` վերջին տարբերակն է։

Ի դեպ, Նիկոլի հետ բան պայմանավորվելը ոչ թե ապուշություն է կամ միամտություն, այլ` սխալ։ Պայմանավորվողը շուտով կհամոզվի։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ