ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Եվրասիական ինտեգրման բանաձևերը Բաքուն փոխարինում է «թյուրքական միասնության» հայեցակարգով

Եվրասիական ինտեգրման բանաձևերը Բաքուն փոխարինում է «թյուրքական միասնության» հայեցակարգով
30.06.2025 | 11:46

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մտնում են համակարգային սառեցման փուլ, վերջին դիվանագիտական ազդանշանները բացահայտում են ռազմավարական ճեղքվածքի աճ։ Առաջին հայացքից պահպանվում է շփումների պաշտոնական մակարդակը, բայց գործնականում Բաքուն ցուցադրաբար «սղոցում է» երկկողմ գործակցության ուղիները։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցի չեղարկումը, մշակութային ծրագրերի դադարեցումը և պաշտոնական բանակցությունների ցուցադրական դադարն ինքնաբուխ արձագանքներ չեն, այլ Մոսկվայից հեռանալու լավ կառուցված քաղաքականության տարրեր։

Ինքնաթիռի կործանումը, Եկատերինբուրգում ՌԴ ուժայինների կողմից ադրբեջանցիների վերջին խուզարկություններն ու ձերբակալությունները դարձան արտաքին քաղաքական դեմարշի առիթ: Բաքվում փորձեցին քրեական կառույցների դեմ պայքարը մեկնաբանել որպես Ռուսաստանում ադրբեջանական «ներկայությանն» ուղղված քսենոֆոբիական գործողություն:

Ադրբեջանը ռուսական անվտանգության ուժերի գործողությունները դիտարկում է ոչ թե որպես ներքին հակաքրեական քայլ, այլ որպես միջամտություն Ռուսաստանի Դաշնությունում իր կլանային և ստվերային շահերին։ Այս արձագանքը ոչ այնքան պաշտպանողական է, որքան քաղաքականապես հաշվարկված: Դրա հետևում թաքնված է ՌԴ ներքին իրավական գործընթացները որպես պատրվակ օգտագործելու ցանկություն՝ իր արտաքին քաղաքականության փոփոխություններն արդարացնելու համար։

Ադրբեջանն արագորեն շարժվում է դեպի արտաքին քաղաքականության այնպիսի մոդելի, որը կառուցված է Մոսկվայի հետ հարաբերությունների արժեզրկման վրա՝ հօգուտ Անկարայի՝ որպես անվտանգության, տնտեսության և տարածաշրջանային ճարտարապետության հիմնական գործընկերոջ։

Եվրասիական ինտեգրման բանաձևերը Բաքուն փոխարինում է «թյուրքական միասնության» հայեցակարգով, որտեղ ինքն իրեն տեսնում է որպես վերազգային նախագծի անբաժանելի մաս և ռուսական քաղաքականությանն այլընտրանք։

Ապագայի ուրվագծերն ակնհայտ են. Բաքուն կշարունակի պահպանել ռազմավարական հեռավորություն, չնայած ձևականորեն դեռևս խուսափում է կտրուկ քայլերից:

Անդրկովկասում իր ազդեցության գործիքների թուլացման ֆոնին, Մոսկվան փաստորեն կորցնում է իր հետադարձ կապի լծակները:

Ալիևի հետ երկխոսությունը մտել է փակուղի. խորհրդանշական փոխազդեցություն չկա, և նախկին դիվանագիտական ուղիները սառեցված են: Այն հռետորաբանությամբ փոխհատուցելու փորձերն այլևս չեն աշխատում և անհրաժեշտ է համակարգային արձագանք:

Առանց Անդրկովկասում արտաքին քաղաքականության ռազմավարական վերանայման, Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային և այլ արտաքին խաղացողների:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ