ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ադրբեջանը հետևողականորեն ձգտել է ազատվել ՌԴ ազդեցությունից

Ադրբեջանը հետևողականորեն ձգտել է ազատվել ՌԴ ազդեցությունից
04.07.2025 | 17:22



Արցախի դե ֆակտո սուվերենության պահպանումը թույլ էր տալիս Ռուսաստանին հանդես գալ որպես ազդեցիկ գործոն Անդրկովկասում և ծառայում էր նրա տարածաշրջանային հեգեմոնիայի ամրապնդման գործին։ Այդ համակարգը փլուզվեց՝ Արցախի հակամարտության չեզոքացման ու դրա արդյունքների վերացման հետևանքով։

Սակայն, 2023 թվականին Արցախի պետականության կազմալուծումով և հայկական կողմի լիակատար դուրսմղմամբ տարածաշրջանից, այդ ազդեցության մեխանիզմը փաստացի փլուզվեց։ Ռուսաստանը կորցրեց իր լեգիտիմությունն ու վստահությունը՝ որպես շահերի պաշտպան։

Այս ֆոնին, Բաքուն, զգալով ուժի գերակշռությունը և միջազգային հանդուրժողականությունը՝ սկսեց վերանայել իր հարաբերությունները Մոսկվայի հետ։ Եթե նախկինում Ադրբեջանի իշխանությունը քաղաքական հարգանքով ու զգուշությամբ էր մոտենում ռուսական դիրքորոշումներին, ապա այսօր նրա քայլերը՝ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի չեղարկումից մինչև պետական մակարդակով հակառուսական հռետորաբանություն, վկայում են որակապես նոր փուլ մտնելու մասին։ Սաֆարով եղբայրների մահը ռուսաստանյան տարածքում ընդամենը կատալիզատոր դարձավ այս դինամիկայի բացահայտման համար։ Իրականում, վերջին տարիներին Ադրբեջանը հետևողականորեն ձգտել է ազատվել ՌԴ ազդեցությունից և հանդես գալ որպես ինքնուրույն տարածաշրջանային խաղացող։

Այսպիսով, Արցախի հակամարտության ավարտը ոչ միայն հարվածեց հայկական ինքնիշխանությանը, այլ նաև խոցելի դարձրեց հենց Ռուսաստանի ազդեցությունը Անդրկովկասում, որին նախկինում ծառայում էր հենց Արցախի քաղաքական գոյության պահպանման ինստիտուցիոնալ կառուցվածքը։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 3307

Մեկնաբանություններ