Գիտենք, որ ձեզ հանձնարարված է վաղը՝ հուլիսի 9-ին, չորեքշաբթի օրը, առավոտյան հարձակվել Վեհարանի վրա։
Դուք էլ վախի ու փոքրոգության պատճառով համաձայնվել եք։
Ձե՛ր ընտրությունն է։
Դու՛ք եք պատասխան տալու՝ անձնապես ու սերնդե-սերունդ։
Պարզապես կուզենայի իմանայիք մի փոքր նյուանս. ամեն չորեքշաբթի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ հիշատակում է Հուդայի մատնությունը։
Հենց ա՛յդ օրն է այդ ստահակը հոգին ծախել սատանային։
Հենց ա՛յդ օրն է օրվա իշխանություններից ստացել անիծյալ 30 արծաթը։
Ձեզ Վեհարան ուղարկողները շա՛տ լավ գիտեն այս ամենը։
Նրանք դիտավորյալ են ձեզ դարձնում լիարժեք հուդա։ Դու՛ք էլ իմացեք։
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ