Քրիստոսի հանդեպ սերն ուրիշ բան է:
Չունի վերջ, չունի հագեցում:
Տալիս է կյանք, տալիս է ուժ, տալիս է առողջություն, տալիս է, տալիս է, տալիս է...
ՈՒ որքան տալիս է, այնքան ավելի է մարդն ուզում սիրել:
Մինչդեռ մարդկային սերը կարող է կործանել մարդուն, մթագնել գիտակցությունը:
Երբ սիրում ենք Քրիստոսին, մնացած բոլոր սերերը նահանջում են: Մնացած սերերը հագուրդ են գտնում: Քրիստոսի հանդեպ սերը հագուրդ չի գտնում: Մարմնական սերն ունի հագեցում:
Դրան կարող են հաջորդել խանդը, վեճերը, մինչև իսկ սպանությունը:
Կարող է ատելության փոխվել:
Քրիստոսով եղած սերը չի փոխվում:
Աշխարհիկ սերը երկար չի տևում ու կամաց-կամաց մարում է, մինչդեռ աստվածային սերն անդադար մեծանում ու խորանում է:
ՈՒրիշ որևէ սեր կարող է մարդուն հուսահատության հասցնել: Բայց աստվածային սերը մեզ բարձրացնում է Աստծո տիրույթ, խաղաղություն, ուրախություն և լիություն է շնորհում մեզ:
ՈՒրիշ վայելքները հոգնեցնում են, մինչդեռ այս վայելքից հնարավոր չէ հագենալ: Դա անհագ վայելք է, որից ոչ ոք երբեք չի խոնջանում: Դա բարձրագույն բարին է:
«Հավատամք»-ի ՖԲ էջից