2021-ի ընտրությունների նախաշեմին էլ ԵՄ-ը 2,6 միլիարդ խոստացավ։ ՔՊ-ն իր ողջ քարոզարշավը կառուցեց նրա շուրջ, որ եթե չվերընտրվենք, միլիարդների ներդրումից Հայաստանը կզրկվի։ Արդյունքում որևէ ներդրում չեղավ։
Այսօր նորից են խոստանում, որովհետև առաջիկայում Նիկոլի վերարտադրության խնդիրը կա, չնայած ֆինանսապես ԵՄ-ն առավել վատթար վիճակում է հայտնվել, քան 5 տարի առաջ էր։ Թրամփը Ուկրաինայի հետագա օժանդակությունը սահուն տեղավորում է Եվրոպայի գրպանում, որի ծանրությունը, մեծ կասկածներ ունեմ, թե ԵՄ-ին կհաջողվի հաղթահարել։
Գարեգին Պետրոսյան