Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Acba bank-ի նախատոնական ախորժակը

Acba bank-ի նախատոնական ախորժակը
23.12.2025 | 11:46

Acba bank OJSC-ն ընդդեմ ողջամտության, թոշակառուների և Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյան-ի կամ ինչպիսի՞ն է Acba bank-ի նախատոնական ախորժակը:

Հայաստանցի թոշակառուն, որը նախկինում հերոս-հարկատու էր, լսեց Փաշինյան Նիկոլին և որոշեց առևտուրը քարտով կատարել: Առևտրի կետերից մեկում վերջինից 20000 ՀՀ դրամի փոխարեն Acba bank-ի տերմինալը գանձեց 40000 ՀՀ դրամ: Այնուհետև, շուրջ 6 օր անց թոշակառուի քարտից նույն օրվա, նույն առևտրի կետից կատարված առևտրի դիմաց Acba bank-ը թոշակառուի քարտից գանձեց ևս 20000 ՀՀ դրամ: Փաստորեն, 20000-ի փոխարեն թոշակառուից գանձվեց 60000 ՀՀ դրամ: Այսպիսին է Acba bank-ի նախատոնական ախորժակը:

Թոշակառուն փորձեց բողոքել: Բողոքեց: Acba bank-ն ընդունեց սխալը: Խոստացավ խնդիրը լուծել: Անցավ ժամանակ: Խնդիրը չի լուծվում: Բանկի հեռախոսահամարն այլևս չի պատասխանում: Թոշակառուի խախտված իրավունքը չի վերականգնվում:

Վերջերս ՀՀ կառավարության նիստի ընթացքում Փաշինյան Նիկոլը սպառնում էր խանութ փակել, քանզի այնտեղ հայտնաբերվել էր ապրանքի կանխիկ և քարտով գնելու միջև անհամապատասխանություն: Դե, փոքր խանութ էր, փակվեց: Բա, հո Acba bank-ը չէ՞ր փակելու:

Ամեն դեպքում, զգույշ եղեք Acba bank-ից: Տասը չափեք, մեկ կտրեք: Սրանց նախատոնական ախորժակը շատ մեծ է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 191

Մեկնաբանություններ