Անձամբ ինձ մոտ այդ կարծիքը վերջապես արմատավորվեց վերջին տարիների ընթացքում: Տեսեք ինչեր են ասում հայրենի էլիտարները. մենք ադրբեջանցիների հետ պիտի առևտուր անենք, սահմանները պետք է բացվեն, թուրքերի հետ էլ պետք է առևտուր անենք, որպեսզի բարգավաճենք: ՈՒշադրություն դարձրեք, ոչ ոք չի ասում՝ թուրք-ադրբեջանցիների հետ, ասենք, սիմֆոնիա գրենք, ինչ-որ գաղափար ստեղծենք, նոր տեխնոլոգիաներ զարգացնենք և այլն: Բացառապես բոլորը խոսում են առևտրից: Ավելին, իրենց «տորգաշական» նվաճումները ներկայացնում են որպես ազգային լուրջ ձեռքբերումներ: Տեսեք, թե ինչպես է լոպազանում պրն գռզոն իր բերած, իբր, բարձր որակի ադրբեջանական բենզինով, որը պիտի վաճառի 100 դրամով էժան ոչ բարեկամական ռուսական կամ իրանական բենզինից: Դե, թուրքի բենզինն ուրիշ է, չէ՞:
Եվ այս իրավիճակում գտնվում են պրն գռզոյի բենզինը բոյկոտ անող մարդիկ: Ոմանք ավելի լայն են նայում՝ կոչ անելով բոյկոտել պրն գռզոյին ամբողջությամբ, կամ, ինչպես կասեին տորգաշները՝ բիրիկով, իր խանութներով, շուկաներով, ավիաընկերությամբ և այլն: Բայց դա իրավիճակ չի փոխի: Դա տորգաշությունը չի վերացնի հայ գենոֆոնդից: Մանավանդ որ ամերիկյան ստրատեգիան տարածաշրջանում հետևյալն է՝ հայերը պետք է համակերպվեն Թուրքիայի սյուզերենության հետ, հակառակ դեպքում տարածքներից կզրկվեն: Այս մասին ասվում է բացեիբաց ժողվարչապետի թիմին (հղումը՝ https://www.youtube.com/shorts/TLYK9nz20Kk?app=desktop...):
Իսկ ժողվարչապետը չի կարող չլսել. նախ, իրավունք չունի վերադասի խոսքն անտեսել, երկրորդ՝ ֆիզիկապես չի կարողանա անտեսել, քանզի կզրկվի իշխանությունից, իսկ Հայաստանը, եթե հյուսիսից օգնություն չստանա, Սյունիքից, այսինքն՝ պատմական ադրբեջանական Զանգեզուրից, և Արևմտյան Ադրբեջանը կվերադառնա հայրական օջախ (ի դեպ, գեթ մեկ գրանտակեր, պաշտոնյա ՔՊ-ական ռիսկ չարեց Ալիև էֆենդուն հրապարակավ հակաճառել այդ գոյություն չունեցող և էքստրեմիստ աշխարհաքաղաքական եզրույթն օգտագործելու համար):
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ