ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ինչու շարունակել բոյկոտը․ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կարևոր է

Ինչու շարունակել բոյկոտը․ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կարևոր է
02.02.2025 | 09:22

Երևանի քաղաքային իշխանությունները որոշել են թանկացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը՝ առանց իրական հաշվարկների և առանց հաշվի առնելու ժողովրդի սոցիալական վիճակը։ Սակայն այս թանկացման դեմ սկսված բոյկոտը ցույց տվեց, որ քաղաքացիները պատրաստ են պաշտպանելու իրենց իրավունքները։

Հիմա հարցն այն է՝ ինչու շարունակել բոյկոտը, և ինչ արդյունք կտա յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը։

1. Բոյկոտի ուժը

Եթե շարունակենք չվճարել, ապա այդ վնասներն օր-օրի կխորանան, և իշխանությունները ստիպված կլինեն վերանայել իրենց որոշումը։

2. Յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն է հաղթանակ ապահովում:

Հաճախ մարդիկ մտածում են, որ մեկ անհատի բոյկոտը ոչինչ չի փոխի, սակայն բոյկոտի ուժը հենց այն է, որ ամեն մի անհատական գործողություն միասին դառնում է զանգվածային պայքար։

3. Թանկացումների դեմ լռելն ավելի մեծ խնդիրներ կբերի:

Եթե հիմա ընդունենք այս թանկացումը, վաղը նույն իշխանությունները շղթայաբար կբարձրացնեն այլ ծառայությունների գները՝ առանց որևէ հիմնավորման։ Այսօր դա հասարակական տրանսպորտն է, վաղը՝ ջուրը, հոսանքը, գազը։

Եթե պայքարենք հիմա, կկանխենք հետագա թալանը։

Ի՞նչ անել, եթե բոյկոտը շարունակվում է

Տարածել տեղեկություններ՝ ցույց տալ, թե ինչու է սա անարդար, և ինչ է տալիս բոյկոտը։

Բոյկոտը՝ որպես խաղաղ պայքարի ձև, կարող է ստիպել իշխանություններին վերանայել որոշումը։ Դա կախված է հենց մեզանից։ Եթե նույնիսկ մեկ մարդ չմասնակցի, դա վնաս կլինի պայքարին, իսկ եթե բոլորս միասին լինենք, կհասնենք մեր նպատակին։

Շարունակե՛նք պայքարը անարդար ու թալանչիական որոշումների դեմ և մենք կարող ենք հաղթել։

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 3403

Մեկնաբանություններ