Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Ընթանում է ժողովրդին դիմադրողականությունից զրկելու պրոցես

Ընթանում է ժողովրդին դիմադրողականությունից զրկելու պրոցես
10.01.2025 | 11:02

Որևէ մեկին հաղթելու համար գործուն միջոցներից մեկը նրան հուսահատեցնելն է և իր ուժերի նկատմամբ անվստահություն ներշնչելը։

Իսկ դրա համար էլ բավական է նրան մղել դեպի իր ուժերից ու կարողություններից մեծ գործեր բռնելը, որոնց անխուսափելի ձախողումն էլ հենց իր համար կստեղծի հուսահատ ու սեփական ուժերի նկատմամբ անվստահ վիճակ՝ այն ինչ պետք էր զոհին կառավարելի դարձնելու համար։

Բայց դա դեռ վերջը չէ, և գործն ավարտին հասցնելու համար արդեն հուսահատ անվստահին պետք է նաև ստորացնել՝ ցույց տալով նրան իր բազմակողմանի անպիտանությունը։

Դրա հետ միասին էլ զոհին խեղճացնելու պրոցեսը այնպես ես կազմակերպում, որ նա իր նախկին հաջողությունների ու իր էության գնահատելի կողմերի մասին իսպառ մոռանա, որ նույնիսկ ձեռքը ծղոտին գցելու շանսից անգամ զրկվի։

Այո, ճիշտ կռահեցիք, սա հենց այն է, ինչ կիրառվում է այսօր մեր ժողովրդի նկատմամբ՝ նրան վերջնականապես ծնկի բերելու և դիմադրելու վերջին հնարավորություններից զրկելու համար։

Եվ այստեղ աշխատում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ուժերը, և ստեղծված իրավիճակը վերջիններիս համար եզը երդիկից հանելու տիպական օրինակ է։

Այսպես, արտաքին ուժերն ասում են՝ դու անպիտան ես, դրա համար էլ դեմոկրատական երկիր չես կարողանում դառնալ, կամ էլ՝ ռուսի ընկերն ես, դրա համար էլ անպիտան ես։

Իսկ ժողովրդի նկատմամբ անձնական մաղձով լի ներքին ուժերն էլ, օգնելով արտաքիններին, հնարավոր ու անհնարին բոլոր լուտանքները թափում են սեփական ժողովրդի գլխին՝ դա ներկայացնելով որպես ազգի ճակատագրով մտահոգություն։

Մի խոսքով, դրան մեր կողմերում ասում են «սիրելով սիլլել», որը բացարձակապես անհամատեղելի է և՛ իսկապես սիրելու, և՛ ժողովրդի կենսական շահի հետ։

Այս ամենի նպատակն էլ ժողովրդին հունից հանելն ու նրան հնարավորինս անսովոր վիճակի մեջ գցելն է, մի բան, որի նպատակը նրան զրկում է դիմադրելու հնարավորություններից, մի պրոցես, որ դեռ ընթացքի մեջ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3421

Մեկնաբանություններ