Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սահմանազատման ժամանակ Ադրբեջանը հետ չի քաշելու իր զորքերը

Սահմանազատման ժամանակ Ադրբեջանը հետ չի քաշելու իր զորքերը
21.10.2024 | 08:28

Անտեղյակ մարդիկ մտածում են, թե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել և շուտափույթ ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել։ Մեջբերում է մշտապես, թե սահմանադրություն փոխեք, որ ըստ դրա ամեն պահի չեղյալ չհամարեք մնացյալ պայմանագրերը։ Նրանք շատ լավ գիտեն, որ ցանկության դեպքում նոր կառավարությունը կարող է նորից սահմանադրության հանրաքվե անցկացրել և այդ կետերը նորից ներառել։

Բայց նրանք շատ լավ հասկանում են, որ կունենան շատ ժամանակ նախապատրատվելու հարձակմանը։

Սակայն դա ամենակարևորը չի, սահմանազատման ժամանակ մենք ականատես ենք լինելու շատ խնդրահարույց դեպքերի, դրա վառ ապացույցն է այսօր Վարդենիսի, Մարտունու, Ջերմուկի, Կապանի սահմանի հատվածներում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը մեր դիրքերում, մեր հողերի վրա։

Նրանք շատ լավ դիրքավորվել են Իշխանասարի, Սոթքի, իսկ առհասարակ Ջերմուկի 90 տոկոս դիրքերը վերահսկվում են Ադրբեջանի կողմից։

Սահմանազատման ժամանակ Ադրբեջանը հետ չի քաշելու իր զորքերը, ավելին, պահանջելու է տարածքներ, որոնք երբեք իրենը չեն եղել և էլի առաջ է գալու։

Իսկ նա հենց սկզբից էլ դա շատ լավ գծագրել էր, դրա համար էլ էդքան առաջ են եկել ու հարմար դիրքավորվել։

Եթե մենք բարձր հարթակներից այս թեզը առաջ չենք քաշում, նշանակում է՝ վաղը քիչ ասելիք ենք ունենալու ու համակերպվելու ենք այն իրողությանը, որն այսօր ունենք։

Անդրանիկ Բոյաջյան

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ