Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

ՈՒղեվարձը չի թանկանալու. Ավինյանին զոհաբերելու են

ՈՒղեվարձը չի թանկանալու. Ավինյանին զոհաբերելու են
10.02.2025 | 14:39

Երևանի ավտոբուսներում քչերն են վճարում, ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտը հաջողել է։ Շուտով Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին հեռախոսային հաղորդագրությամբ հորդորելու է հեռանալ քաղաքապետի պաշտոնից՝ հանրության աչքում նրան մեղավոր կարգելով։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանը լուծելու է իր մասին մեծ տեղեկույթ ունեցող, վարկաբեկված գործիչ Ավինյանի հեռացման հարցը՝ դա ներկայացնելով որպես երևանցիների պահանջ։ ԱՄՆ-ից վերադառնսլուց հետո ավտոբուսով իր կեցավայր գնալով` Փաշինյանը կարծես ցուցադրաբար աջակցեց Ավինյանին, իսկ իրականում նա տեսանյութով հանրությանը ցույց տվեց Երևանի քաղաքապետարանի հետ իրավական կապ չունեցող Թել֊Սել ընկերության վատ աշխատանքը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ