ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Բաքվի պահանջները վերաշարադրել է որպես սեփական օրակարգ

Բաքվի պահանջները վերաշարադրել է որպես սեփական օրակարգ
22.12.2024 | 14:15

Հին Հռոմում ասում էին՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի բանակը պետք է խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի։ Փաշինյանը Արցախը տարօրինակ պատերազմով հանձնեց, 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Սև լիճը, սարերի ձյունապատ դիրքերը, Ջերմուկի մոտակա բարձունքները, Գեղարքունիքի սարերը,այս տարի էլ Ոսկեպարի մերձակա պաշտպանական դիրքերը, Բաղանիս-Այրումի տարածքները և Իջևանի Կիրանց գյուղի հողերը հանձնեց Ադրբեջանին, սակայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չկնքվեց։ Ընդհակառակը, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը նոր պահանջներ ներկայացրեց Հայաստանին՝ ՀՀ սահմանադրության փոխում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, Հայաստանի սահմաններից եվրոպական դիտորդների հեռացում, 300 հազար ադրբեջանցիների վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», Հայաստանի բանակի չվերազինում։ Այս վերջին պահանջն էլ Նիկոլ Փաշինյանը վերաշարադրել է որպես սեփական տեսակետ, սեփական օրակարգ։ Փաշինյանի խաղաղության օրակարգը Ադրբեջանի հետ խաղաղություն է ենթադրում, այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը 2025 թվականի ռազմական բյուջեն դարձրել 5 միլիարդ դոլար, անընդհատ նոր զենքեր է գնում։ ՈՒ՞մ դեմ է Ադրբեջանն օգտագործելու այդ զենքերը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2249

Մեկնաբանություններ