ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ասում են...

Ասում են...
01.09.2009 | 00:00

...թե անվտանգության ամրագոտիների հետ կապված այս ողջ քաշքշուկն իր մեջ ուներ ոչ միայն տրանսպորտի շահագործման գործընթացը կանոնակարգելու միտում։ Խոսվում է այն մասին, որ նախաձեռնության լոբբինգը պատկանում է «մարշրուտնիների» մաֆիային և վերջինիս համար ապահովում է զգալի եկամուտներ անվտանգության գոտիների ներմուծումից։ Յուրաքանչյուր այդպիսի գոտու արժեքը 15 հազար դրամ է, բացի այդ, գործընթացը հանգեցնելու է «մարշրուտնիների» թվաքանակի ավելացման, քանի որ անվտանգության նկատառումներով ուղևորների թիվը սահմանափակվելու է միայն նստատեղերի քանակով։ Այս ամենը հիշեցնում է Վանո Սիրադեղյանի ՆԳ նախարար եղած ժամանակ իրականացված հայտնի ակցիան, երբ վերջինս որոշում կայացրեց, որ բոլոր ավտոմեքենաները պետք է կրակմարիչներ ու բժշկական «ապտեչկաներ» ունենան։ Բնականաբար, ակցիայից ոչ փոքր գումար «աշխատեցին» նրա մերձավորները։ Պատմությունը կրկնվում է։

Դիտվել է՝ 3626

Մեկնաբանություններ