Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ֆեյսբուքցիները հավաքում են ադրբեջանական փառատոնի դեմ բողոքողի նկատմամբ նշանակված տուգանքը

Ֆեյսբուքցիները հավաքում են  ադրբեջանական փառատոնի  դեմ բողոքողի նկատմամբ  նշանակված տուգանքը
01.05.2012 | 00:00

Ինչպես հայտնի է` ապրիլի 16-ին վանաձորցիները թույլ չտվեցին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոնը: Ցուցարարները Գ. Վանյանի` ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու փորձին պատասխանել էին ձվերով ու քարերով: Փաստի առնչությամբ ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել է վարույթ, ինչպես նաև նշանակվել է ծառայողական քննություն: Ինչպես նշված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ՝ «Վանաձոր քաղաքի բնակիչ Մարգարիտա Խաչատրյանի անօրինական գործողություններով դիտավորությամբ վնասվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գույքը, որն առաջացրել է մանր չափերի վնաս»: Վարչական վարույթի արդյունքում Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք` քառասուն հազար դրամի չափով:

Երեկ, այս լուրը ստանալուն պես, ֆեյսբուքյան օգտատերերը նախաձեռնեցին դրամահավաք` Մարգարիտա Խաչատրյանի տուգանքը վճարելու նպատակով: Շատ կարճ ժամանակում մեծ թվով օգտատերեր արձագանքեցին առաջարկին` նշելով, որ «այդ կինը չպետք է տուժի իր արդար գործի համար»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ