«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Նախ հոգևոր

Նախ հոգևոր
15.05.2012 | 00:00

Մայիսի 15


Ի՞նչ ասեմ ձեզ։ Ձեր սիրտը կոտրված է։ Այս խոսքը հիշեք. «Աստված նորոգում է կոտրված սրտերը»։ Դուք միայն զգացեք քնքշանքն Իմ ձեռքերի, երբ ծածկում, կապում եմ ձեր վերքերը։

Դուք երկուսդ էլ գտնվում եք մի շատ առանձնահատուկ վիճակում։ Ես ձեզ մասնակից եմ դարձնում Իմ ծրագրերին ու գաղտնիքներին, ծանոթացնում եմ ձեզ Իմ մտադրություններին, երբ շատերը խարխափում են անորոշության մեջ։

Ջանացեք հասկանալ այս բառերի իմաստը. «Նախ խնդրեք Աստծո արքայությունը և Իր արդարությունը, և այդ բոլոր բաները` նյութական բարիքները, Աստված ձեզ ավելիով կտա»։ ՈՒրեմն, մի՛ տառապեք նյութական կարիքների համար, այլ ձգտեք ձեռք բերել Իմ թագավորության գանձերը։

Մահկանացուներիդ գործելակերպն անչափ տարօրինակ է։ Կարծում եք, որ նախ հարկավոր է հոգալ նյութական կարիքները, ապա նոր հասնել հոգևոր գիտությանն ու նրա գանձերին։ Իմ արքայության մեջ այդպես չէ։ Նախ հոգևորն է գալիս, հետո նոր` նյութականը։ ՈՒրեմն, նյութականն ունենալու համար կրկնապատկեք հոգևորին հասնելու ձեր ջանքերը։

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ