Այսօր՝ 2025 թվականի հունվարի 7-ին, Վահան Տերյանի հիշատակի օրն է: 1920 թվականի հունվարի 7-ին հեռավոր Օրենբուրգում վախճանվեց Վահան Տերյանը՝ մինչև վերջ չբացահայտված ու չգնահատված մեծ բանաստեղծը: Նա 35 տարեկան էր: Բայց հասցրեց արարել մեծ ու հարուստ ժառանգություն: Նա զգաց ազգի վիճակը, ապրեց ու խորհեց ծերունազարդ փիլիսոփայի ու ազգային գործչի նման: Նրա հոդվածները ազգային գաղափարաբանական արժեք ունեն:
Մահապարտի նման ունայնությամբ լեցուն
և պարտյալի հեղձուկ անսփոփ տխրությամբ
էլ չեմ փնտրում սրտիս ոչ մի պայծառ նեցուկ`
պահմտոցի դարձած այս գորշ կյանքիս համար:
Շատ տարիներ առաջ երազում էի, որ մի հրաշք լիներ, հայրս տեսներ ազատագրված Արցախը։
Սակայն շատ կարճ տևեց իմ այդ երազանքը։ Ազատագրված Արցախում ու Հայաստանում երեք տասնամյակ շարունակ իշխանության ղեկին ազգի տականքն էր։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...