Ներկայացնում եմ ձեր դատին Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի թրքացման ամրագրումն էր 1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը կնքվեց աղետալի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագիրը։
Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում՝ միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները։ V դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։ 821 թվականին վանքն ասպատակում են արաբները։
Մի՛ թող արյունը զոհասեղանին-
սրբի՛ր քո ձեռքով,
քո սրտի փափուկ ճերմակով մաքրիր,
թե չէ չարքերը կարող են հանկարծ
ետ գալ ու նաև արյունդ խմել,
և քեզնից պատառ չթողնել անգամ...
Այսօր դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է
Ժողովրդի սրտում մնում են այն արվեստագետները, որոնց համար գերակա արժեքը ազգն ու հայրենիքն են, և օրհասի ժամին միշտ կանգնում են պայքարի առաջին գծում: Հենց այսպիսի եզակի մտավորականներից էր Վիգեն Ստեփանյան-արտիստը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...