Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
27.04.2012 | 00:00

...թե Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում լսելով լսել Օսկանյանի անունը: Անում է ամեն ինչ, որ ԲՀԿ-ի առաջնորդը հնարավորինս հեռու մնա Օսկանյանից: Շատերի կարծիքով` Օսկանյանի վերջին` «զենքային» բարձրաձայնումները միջազգային հանրության պատասխանն էին Չեմբեռլենին, այն է` Հովիկին, իր նկատմամբ կիրառվող նրա «լինչերի» համար: Բայց դա, ասում են, չի ընկճում քաջազուն Հովհաննեսին. վերջերս մի նեղ կրուգում նա ասել է, որ եթե Օսկանյանը շատ համը հանի, Գագոն կվերցնի ու նրան ԲՀԿ-ից կհանի: Աչքներս տեսնի:

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ