-
19.10.2020|
22:31
Ադրբեջանի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Վարդենիսում տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է, նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
-
19.10.2020|
13:30
Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանի կոչը՝ ռազմական ու բժշկական ճակատներն ամուր պահելու պահանջով.
-
19.10.2020|
13:12
Ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայ զինծառայողին, զանգահարել ու ահայտնել նրա եղբորը, ապա՝ լուսանկարը համացանցում տեղադրել, հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
19.10.2020|
13:07
Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի կանայք բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի դիմաց։ Միջազգային հանրությունից նրանք պահանջում են համարժեք արձագանքել Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։
-
19.10.2020|
13:06
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 766-ով՝ հասնելով 65460-ի, գրանցվել է մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 104-ով և հասել 48208-ի, իրականացվել 1722 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 349871-ի:
-
19.10.2020|
13:05
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը։
-
19.10.2020|
13:02
Լոս Անջելեսից Հայաստան ուղևորվեց ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի խոսնակ Արմինե Ուդումյանը:
-
19.10.2020|
12:58
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։
-
19.10.2020|
12:49
ԵՄ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնեցումից հետո ռազմական գործողությունների շարունակումը:
-
18.10.2020|
22:21
Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ:
™è ·è„™è èŠ’è ™è ·è„™è œè„—ç‚‰/other" rel="nofollow">Այլ